Արմեն Մուրադյանը խստորեն դատապարտում է բժիշկների նկատմամբ բռնությունների դեպքերը
SocietyԲժշկի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը հասարակության քաղաքակրթվածության կայունության և հասունության հայելին է, և բժիշկների նկատմամաբ բռությունների դեպքերը հասարակությունում պետք է առավել մեծ հնչեղություն ստանան: Ազգային ժողովում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի՝ բժիշկների նկատմամբ բռնությունների դեպքերի վերաբերյալ հարցին:
«Բժիշկների նկատմամբ բռնության դեպքերը ոչ միայն հանցավոր, այլ բարբարոսական դրսևորումներ են և խեղաթյուրում են մեր ազգային հոգեկերտվածքը»,- նշեց նախարարը:
Նրա կարծիքով՝ նման դեպքերը պետք է հասարակության կողմից առավել մեծ հնչեղություն ստանան: Արմեն Մուրադյանը նաև վստահություն հայտնեց, որ բժիշկների նկատմամբ բռնությունների դեպքերում իրավապահ մարմինների գնահատականները կլինեն արդար: