Ադրբեջանական ֆաշիզմ. պատգամավորն Անկարային կոչ է արել Թուրքիայից արտաքսել բոլոր հայերին
SocietyՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հայ ժողովրդին աշխարհի առաջադեմ մարդկության կողմից արվող ցավակցական ուղերձների եւ Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների ֆոնին Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակ բարձրացված հայատյաց ֆաշիստական քաղաքականությունը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների մեծ թվից ցնցված Ադրբեջանում, որտեղ վերջին հային սպանել կամ քշել են դեռեւս 1990 թվականին, Թուրքիային կոչ են անում վարվել նույն կերպ, եւ երկրից արտաքսել բոլոր հայերին:
Այս մասին ադրբեջանական moderator.az եւ «Հուրրիեեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամմադովը:
Նա հոխորտացել է, թե «Թուրքիան եւ Ադրբեջանը միասին մեկ հարվածով կարող են աշխարհի երեսից ջնջել Հայաստանը, եւ հայերը պետք է վախենան այդ մտքից»:
«Ինչու՞ են Թուրքիայում հայերի հարստանալու համար բարենպաստ պայմաններ ստեղծում: Թուրքիա, քո տարածքից վեջապես վռնդիր բոլոր հայերին, եւ թող նրանք դրանից հետեւություններ անեն»,- Անկարային կոչ է արել ադրբեջւանցի պատգամավորը` պահանջելով հայերի դեմ «շտապ եւ խիստ միջոցներ» ձեռնարկել:
Ինչպես բնորոշել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է պետական զբաղմունքի:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին ռեպորտաժներ հեռարձակելու համար Ադրբեջանում արգելափակել են ռուսաստանյան ՏՆՏ եւ ՆՏՎ հեռուստաալիքները, իսկ հայտնի ադրբեջանցիներին հայրենակիցները դատապարտել են Հայոց ցեղասպանության հետ կապված ցավակցություն հայտնելու կոչեր հնչեցնելու համար: