Ստեփան Դեմիրճյանը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացում առաջընթաց է նկատում
SocietyՀայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է պայքարել պատմական արդարության հաղթանակի համար, և այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին մշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: «Այդ պայքարում հայ ժողովուրդը միայնակ չէ: Այսօր մենք պետք է արժանին մատուցենք բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը և արձանագրենք այդ ուղղությամբ առկա առաջընթացը»,- նշեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ մեր անմեղ նահատակների հիշատակը հարգելու, ազգային նպատակներն ու իղձերը իրականացնելու, ժողովրդի հուսալի ապագան երաշխավորելու համար հարկավոր է ավելի հզորացնել Հայաստանը, ամրապնդել պետականությունը, Հայաստանը դարձնել առավել մրցունակ և ժողովրդավարական երկիր: