Հայրենական մեծ պատերազմի վետերաններին կտրամադրվեն հանգստյան տան ուղեգրեր
SocietyՀՀ կառավարությունը Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին կցուցաբերի հասցեական սոցիալական աջակցություն, ինչպես նաև 50 վետերանի կտրամադրվի հանգստյան տան ուղեգիր, ինչը հնարավորություն կտա կազմակերպելու նրանց հանգիստն ու առողջության վերականգնումը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում:
«Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՄՊ վետերանների սոցիալական աջակցության բարելավման ուղղությամբ տարվող ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից և բխում է նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ` նախատեսվող միջոցառումներից, մասնավորապես վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու ու վետերանների առողջության պահպանման և հանգստի կազմակերպման հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: