Բուխարեստի Մայր Տաճարում պատարագ է մատուցվել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի
SocietyԲուխարեստի Ս. Հրեշտակապետաց Մայր Տաճարում տեղի է ունեցել Ս. Պատարագի արարողություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների:
Արարողությանը մասնակցել են Ռումինիայում քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի անդամներ, Ռումինիայի պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռումինիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ և բազմահազար հավատացյալներ:
Արարողությունը նախաձեռնել էր Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Իրքարոզի ընթացքում Տաթև սրբազանը նշել է, որ պատմության մեջ քրիստոնյաների մեծագույն հալածանքները տեղի են ունեցել հենց 1915 թվականին և դրան հաջորդող տարիներին, երբ ցեղասպանության զոհ դարձան 1,5 միլիոն հայեր, ինչպես նաև հարյուր հազարավոր հույներ, ասորիներ և այլ քրիստոնյաներ: «Միայն զիճողությամբ կարելի է հասնել հաշտեցման ու ներման և երաշխավորել, որպեսզի ապագայում երբեք չկրկնվեն այնպիսի ոճրագործություններ, ինչպիսին է հայոց ցեղասպանությունը: Մի վախեցեք ճշմարտությունից»,- ներկաներին ուղղված իր պատգամում նշել է Տաթև սրբազանը: «Ոչ թե ճշմարտությունը, այլ ճշմարտությունն ուրանալը կամ դրանից խուսափելը կարող է հանգեցնել նոր կոնֆլիկտների»:
Արարողությունից հետո Ռումինիայի Ուղղափառ եկեղեցու Պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Վառլամը եկեղեցում հանդես է եկել խոսքով:
Սրբազանը նշել է, որ 20 դ. ամենամեծ ոճրագործությունից անցել է 100 տարի, բայց վերքը բաց է այնքան ժամանակ, մինչև չհաստատվի արդարությունը:
Արարողության ավարտից հետո Ս. Հրեշտակապետաց եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ հանդիսապետությամբ՝ թեմակալ առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի բոլոր եկեղեցիների առաջնորդները, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցիչները ծաղիկներ են դրել և հարգել բյուրավոր նահատակաց հիշատա կը: