Հույն դիվանագետ. Ղարաբաղյան հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի
SocietyԱգրեսիայի ցանկացած դրսեւորում անթույլատրելի է, եւ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող բոլոր խնդիրների միակ ճիշտ լուծումն են: Նման կարծիք է հայտնել Հայաստանում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը:
«Մենք սատարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ, բանակցությունների միջոցով, Մինսկի խմբի շրջանակում լուծումը»,- նշել է նա:
Դեսպանի խոսքով, Մինսկի խումբը ներկայում ճիշտ ուղու վրա է. այն փորձում է նպաստել կողմերի միջեւ բանակցություններին, իսկ Եվրամիությունը ձգտում է միջոցներ ձեռնարկել երկու երկրների միջեւ վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ: Այդ բոլոր գործողությունները, նրա կարծիքով, պետք է հանգեցնեն հակամարտության կարգավորմանը: