Ճանապարհի երթևեկելի հատվածում 1 մ խորությամբ փոս է գոյացել
SocietyԱպրիլի 28-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Էրեբունի» ԲԿ-ի մոտակայքում' ճանապարհի երթևեկելի հատվածում, փոս է գոյացել (մոտ 1 մ լայնության). անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Տիտոգրադյան փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում առաջացել է փոս (մոտ 60 սմ լայնությամբ, 1 մ խորությամբ), որը մոտ 70 սմ ջրալցվել է:
«Երևանջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները սահմանազատել են տարածքը. վթարավերականգնողական աշխատանքները կիրականացվեն ս.թ. ապրիլի 29-ին: