Մահացել է «А’ Студио»-ի նախկին մենակատար Բատիրխան Շուկենովը
Lifestyle«А’ Студио» հանրահայտ խմբի մենակատար Բատիրխան Շուկենովը մահացել է 53 տարեկան հասակում:
Նախնական տվյալներով, երգիչը մահացել է սրտի կաթվածից: Այլ մանրամասներ հայտնի չեն: Այդս կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Շուկենովի գործընկերուհին Կետի Տոպուրիան:
Երգչի մահվան կապակցությամբ դեռևս պաշտոնական հայատարություն չկա:
Նշենք, որ Բատիրխան Շուկենովը ծնվել է 1962թ. մայիսին, Ղազախստանում: Երաժշտական կարյերան սկսել է որպես սակսոֆոնահար Ռոզա Ռիմբաևայի խմբում: 1988թ-ին ընկերների հետ միասին ստեղծել է «А’ Студио»-ն` դառնալով խմբի մենակատարը:
Երգիչը լքել է խումբը 2000թ.-ին մեներգչի կարյերայի համար: Այս ընթացքում նա թողարկել է իր հեղինակած երգերի 6 ալբոմ: