Հնարամիտ հայրը դստերը անցանկալի տղաներից պաշտպանելու օրիգինալ միջոց է գտել (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am
Այս հնարամիտ հայրիկը շատ էր անհանգստանում իր դստեր անվտանգության համար և որոշեց այդ հարցին ստեղծագործական լուծում տալ։ Կիթ Դեյլը ստիպված չեղավ հետևել դստերը կամ տանջել նրան հարցաքննություններով։ Նա ուղղակի նրա համար շապիկ պատրաստեց, որը ինքնին կվաներ անցանկալի տղաներին։
Կիթը, դստեր համար պատրաստած շապիկի վրա իր մկանոտ մարմինն էր տպել և գրել. «Հեռու մնացեք ինձանից, սա իմ հայրիկն է»։

Զարմանալի չէ, որ տղաները կվախենան նրանից, քանի որ ավստրալացի Կիթ Դեյլը բրազիլական ջիու–ջիցու մարտարվեստի աշխարհի կրկնակի չեմպիոն է։
Շատերը հիացած էին այս հումորային լուսանկարով, որը Կիթը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջում։ Այն հավանել էր ավելի քան 378 հազար մարդ։
Այն ժամանակ, երբ շատերը հիացած էին շապիկով, մնացածին հետաքրքրում էր հենց Կիթը. «Նա պատրաստվում է բոլոր կանանց ուշադրությունը սևեռել իր հոր վրա, չէ որ նա այնքա՜ն սեքսուալ է»,– գրել էր մեկը` մեկնաբանություններում։


