Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ալիեւը հերթական անգամ հանդես է եկել սեփական ձախողված քաղաքականությունը քողարկող հայտարարություններով

Analysis

Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հայտարարությունների եւ վարած քաղաքականության միջեւ խիստ հակասություններ կան: Դա ակնհայտ կերպով եւս մեկ անգամ երեւացել է Բաքվում անցկացված «3-րդ գլոբալ բաց հասարակությունների ֆորում»-ի բացման ժամանակ Ալիեւի ելույթում, որում նա հերթական անգամ հանդես է եկել սեփական ձախողված քաղաքականությունը քողարկող հակասական հայտարարություններով:

Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը` օրինակ բերելով Ալիեւի այն արտահայտությունը, թե Ադրբեջանը ազդեցության տակ է հայտնվում այն ժամանակ, երբ տնտեսական առումով թուլանում է:

Թերթը գրում է, որ Ադրբեջանի «հզոր տնտեսության» մասին պնդումներին հակառակ` տնտեսապես բավական թույլ լինելն ապացուցելու համար բավական է որպես օրինակ բերել վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած տնտեսական ցնցումները:

«Մանաթի կտրուկ արժեզրկումը, նավթի էժանացման հետեւանքով պետական կառույցներում զանգվածային կրճատումների մեկնարկը, բյուջեն լցնելու համար վարչական մեթոդների կիրառումը եւ այլ գործողություններ բոլորովին էլ բնութագրական չեն հզոր տնտեսություն ունեցող երկրի համար: Մենատիրությունն ու կոռուպցիան գերիշխող երկրում ինչ՞ տնտեսության մասին կարելի է խոսել: Իլհամ Ալիեւի վարած քաղաքականության հետևանքով Ադրբեջանում մենատիրություն է հաստատվել նույնիսկ ձվի առեւտրում: Իզուր չէ, որ Ադրբեջանի կառավարության նիստերը ժողովուրդը «ձվի խորհրդակցություն» է անվանում»,-գրում է թերթը:

Թերթն ուշադրության է հրավիրել հասարակությանն ակնհայտ մոլորեցնող Ալիեւի այն հայտարարության վրա, թե Ադրբեջանի տնտեսության միայն 30 տոկոսն է կախված նավթից, այն դեպքում, երբ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

«Եթե այդպես է, ապա ինչու՞ նավթի էժանացումը լուրջ ճգնաժամ առաջացրեց երկրում: Եթե Ադրբեջանում ոչ նավթային հատվածը զարգացել է, ապա ինչու՞ երկրի ղեկավարը ոչ մի օրինակ չի կարողանում բերել տեղական արտադրությունից», -հարցնում է թերթը:

Թերթը ծիծաղելի է համարել Ալիեւի այն միտքը, թե Ադրբեջանում գործազրկությունը վերացել է, եւ իբր, այն հասցվել է 5 տոկոսի, աղքատությունը 49 տոկոսից իջել է 5 տոկոսի:

«Եթե նրա ասածները ճշմարիտ են, ապա ովքե՞ր են կարիքից ինքնասպանություն գործողները, «ճորտի շուկայում» աշխատող հազարավոր մարդիկ: Գուցե նրանք «փլուզված Գերմանիայի» քաղաքացինե՞ր են, ոչ թե Ադրբեջանի», - հեգնում է թերթը:

Մեջբերելով Ալիեւի այն խոսքը, թե «Արմատականացումը հարված է կայունությանը: Աղքատությունը, գործազրկությունը հող են պատրաստում արմատականացման համար», «Ազադլիգ»-ը հուշում է Ալիեւին, որ Ադրբեջանում հանրային դժգոհությունը հասել է գագաթնակետին:

«Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներն իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում են ռադիկալ մեթոդի` ինքնահրկիզման: Նման իրավիճակ ստեղծվելու միակ պատասխանատուն իշխանությունն է», -գրում է թերթը:

Թերթը խոցող հեգնանք է համարում Ալիեւի այն խոսքը, թե Ադրբեջանի ընտրությունը ժողովրդավարությունը, խաղաղությունը, մուլտիկուլտուրիզմն ու համագործակցությունն են»:

«Բայց նրա վարած քաղաքականության արդյունքում երկրում 100-ից ավելի քաղաքական բանտարկյալ կա: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, որոնց անդամակցել է Ադրբեջանը, բազմիցս Իլհամ Ալիեւին կոչ են արել լուծել այդ ամոթալի խնդիրը: Սակայն, դրան հակառակ, Ադրբեջանի ղեկավարը բռնել է քաղբանտարկյալների թիվը մեծացնելու ճանապարհը: Նրա համար դա է «նմանը չունեցող ժողովրդավարության ճանապարհը», -ընգծում է թերթը:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards