Վենեսուելայում շոգի պատճառով պետծառայողների աշխատանքային օրը կրճատել են մինչեւ հինգուկես ժամ
SocietyՎենեսուելայի իշխանությունները որոշել են պետծառայողների աշխատանքային օրը ութ ժամից կրճատել մինչեւ հինգուկես ժամ, տեղեկացնում Է BBC News-ը: Երկրի փոխնախագահ Խորխե Արեազի խոսքով՝ սաստիկ շոգի պատճառով Կարակասը հարկադրված Է տնտեսել օդորակիչների կողմից սպառվող ԷլեկտրաԷներգիան:
Վենեսուելացիների աշխատանքային օրը կշարունակվի ժամը 7:30-ից մինչեւ ժամը 13-ը: Արեազը նաեւ կոչ Է արել տեղի բնակիչներին՝ ջանալ իրենց տներում չօգտվել օդորակիչներից: Փոխնախագահը նշել Է, որ մասնավոր ընկերություններն օգտագործելու են սեփական գեներատորները:
Թե որքան ժամանակ են տեւելու այս միջոցառումները, չի ճշտվում:
Ներկայում Վենեսուելան տնտեսական ճգնաժամ Է ապրում նավթի գների անկման պատճառով, երկրում դիտվում Է բարձր գնաճ եւ հիմնական ապրանքների դեֆիցիտ: