Մոսկվայի մետրոյում գնացքը դռների մեջ սեղմված տղամարդուն քարշ Է տվել մի ամբողջ վտավան
SocietyՄոսկվայի մետրոյում գնացքը մի տղամարդու «Կուրսկայա» կայարանից քարշ Է տվել մինչեւ «Պլոշչադ Ռեւոլյուցիի» կայարան: Այս մասին հաղորդել Է Russia Today-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների մի աղբյուր:
Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 29-ի առավոտյան: «Կուրսկայա» կայարանում 53-ամյա տղամարդը չի հասցրել ժամանակին մտնել վագոն եւ սեղմվել Է դռների մեջ, ինչից հետո գնացքն սկսել Է ընթացքը: Տուժածի մոտ ախտորոշել են գլխուղեղի ցնցում եւ բազմաթիվ վնասվածքներ:
Իր հերթին, LifeNews-ը հաղորդել Է, որ այժմ տղամարդը գտնվում Է Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Ինչպես նշել են մասնագետները, տղամարդը վնասվածքներ Է ստացել թունելի պատերից դուրս ցցված զանազան կառուցատարրերից: