Բակո Սահակյանը Ծաղկաշատում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 29-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում ներկա է գտնվել ժենգյալով հացի փառատոնին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը հույս է հայտնել, որ փառատոնը կդառնա ավանդական՝ այն արժեւորելով ազգային սովորությունները պահպանելու ու տարածելու եւ զբոսաշրջությունը խթանելու տեսանկյուններից:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից: