Սահմանի վրա գազի գնի նվազման ազդեցությունը բաժանորդային սակագների կորոշի ՀԾԿՀ-ն
SocietyՌուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանի վրա 25 դոլարով նվազեցնելու որոշումը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև շուրջ 2.5 ամիս տևած բանակցությունների արդյունք է: Այս մասին Ազգաին ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին: «Ես պետք է տեղեկացնեմ, որ Հայաստանին Ռուսաստանի կող մից մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու վերաբերյալ, այս պահի դրությամբ, փաստաթղթային ձևակերպումներ չկան: Մենք հիմա աշխատանքներ ենք տանում դրան փաստաթղթային ձևակերպումներ տալու համար»,- ընդգծեց նախարարը:
Անդրադառնալով սահմանի վրա գազի գնի նվազեցման հնարավոր ազդեցությանը շարքային սպառողներին մատակարվող գազի սակագնի վրա՝ Զախարյանն ընդգծեց, որ դրա մասին այս պահին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել և չի կարող արվել, քանի որ համապատասխան որոշում պետք է ընդունի Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը: «Երբ մենք սահմանի վրա գազի սակագնի նվազման մասին փաստաթուղթ կունենանք, Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի կողմից կարվեն համապատասխան ուսումնասիրություններ և կարվի հայտարարություն»,- մանրամ ասնեց նախարարը:
Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատուն արդեն իսկ հայտարարել է, որ սահմանի վրա գազի սակագնի նվազումը շարքային սպառողների վրա ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ իրականացվելու են ներդրումներ, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվելու Հայաստանի տարածքը 100 տոկոսով գազաֆիկացնելու ուղղությամբ: Ի պատասխան՝ Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ այդ հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է հենց այդպիսի հիմնավորումներ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավոÖ �ղ հանձնաժողովի քննարկմանը, սակայն վերջնական որոշումը կայացնելու է հենց հաննձնաժողովը: Նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ շարքային սպառողների վրա այդ նվազեցման ազդեցության վերաբերյալ պետական մակարդակով որևէ հայտարարություն չի եղել: