Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


13 աղանդեր, որոնք փորձելու համար քաջություն է պետք (լուսանկարներ)

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Մեր օրերում մարդիկ սնունդ ընդունելը համարում են ոչ միայն օրգանիզմը հագեցնելու միջոց։ Ինչպես և մեր նախնական բնազդների մեծամասնությունը, մենք սնվելու գործընթացն էլ ենք դարձրել հոբիի, որից մեծ հաճույք ենք ստանում։ Մենք սնվում ենք խոսելու ընթացքում, մենք սնվում ենք, երբ ձանձրանում ենք, գրողը տանի, մենք սնվում ենք, քանի որ սիրում ենք սնվել (իսկ այն փաստը, որ մենք դրա շնորհիվ ողջ ենք, ուղղակի համընկում է):

Կարող եք ատել այս եզրույթը, սակայն մեզնից յուրաքանչյուրն ինչ-որ չափով գուրման է, ում ախորժակը նոր և արտասովոր համերից չի բավարարվում։ Եվ երբ հոգնում ենք առօրյա խոհանոցից, սկսում ենք ինչ-որ էկզոտիկ բան փորձել։

Չնայած որևէ մեկը կարող է ցանկանալ փորձել տարբեր երկրների արտասովոր ուտեստները, դրանցից ոչ բոլորն են գովեստի արժանի։ Իրականում կան այնպիսի աղանդերներ, որոնք կարող են վախեցնել յուրաքանչյուր գուրմանին։

Մաենգ Դա

Իրականում այս աղանդերը շատ երկրներում հաճույքով են ուտում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ միջատների մեջ պարունակվում են շատ օգտակար սպիտակուցներ, որն էլ նրանց դարձնում է օրգանիզմն էներգիայով լցնելու արդյունավետ միջոց։ Եվ միլիոնավոր մարդիկ ուտում են դա։ Սակայն միայն այն փաստը, որ պետք է միջատներով սնվել, սրտխառնոց է առաջացնում։ Այդ իսկ պատճառով Թաիլանդ ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը չի համարձակվում փորձել տեղական աղանդերը՝ Մաենգ Դան։

Ջրային խոշոր բզեզ Մաենգ Դան տապակված կամ եփված վիճակում (իհարկե՝ ավելացրած մի փոքր աղ) վաճառում են Թաիլանդի փողոցներում։ Միջատի «դիակը» վայելելը բավականին պրոբլեմատիկ է։ Սկսենք նրանից, որ այն պետք է ձեռքի մեջ վերցնել, որը, իհարկե, արդեն քաջագործություն է։ Իսկ նախքան միսն ուտելը պետք է բզեզի թևերը և գլուխը պոկել, մի գործողություն, որն ախորժաբեր չէ։

Հասմա

Այս չինական յուրօրինակ աղանդերը կարելի է թե՛ առանձին ուտել և թե՛ որպես որևէ ճաշատեսակի բաղկացուցիչ մաս: Հաճախ այն անվանվում է գորտային ճարպ։ Ցանկություն չառաջացա՞վ միանգամից պատառաքաղը վերցնել և այս աղանդերը համտեսել։ Բացի այս ամենից, չորացված Հասման ուտում են որպես թխվածք։ Այս արտասովոր բաղադրիչը կարելի է խառնել շաքարային օշարակի մեջ, մինչև այն կդառնա դոնդողանման զանգված։ Այս կերպ այն օգտագործվում է բազմաթիվ չինական ապուրները քաղցրացնելու համար։

Էսկամոլես

Ոչ մասնագետների համար այս անունը կապակոդավորենք։ Էսկամոլեսը տապակած մրջյունների թրթուռներն են։ Հայտնի է, որ մրջյունները տարբերվում են իրենց բավականին հետաքրքիր համերով՝ սկսած ցիտրուսային, ավարտված արախիսի համով։ Եվ եթե որևէ մեկը դեմ չէ կիտրոնի համով մրջյուն համտեսել, ապա երբ խոսքը վերաբերում է թրթուռներին, առաջանում է զզվանքի զգացում։

Այս մեքսիկական կերակուրը պատրաստվում է լիոմետոպում կոչվող մրջյունի ձվերից։ «Բերքի» հավաքման գործընթացը բավականին վտանգավոր է, քանի որ լիոմետոպումը ծայրահեղ թունավոր է և կարող է պաշտպանել իր խումբն անցանկալի հյուրերից։ Եվ եթե Դուք մեքսիկական այդ կերակրատեսակը փորձելու համար բավական ուժ գտնեք Ձեր մեջ, կզարմանաք դրա հագեցած համից։

Տապակած մորմեր

Եթե հսկայական սարդից ավելի սարսափելի բան կա, ապա դա ամենահսկայական սարդը՝ մորմն է, այն էլ Ձեր բերանում (կապ չունի, որ սատկած վիճակում է)։ Մորմերը հայտնի են որպես բրդոտ գազաններ, որոնք հեշտությամբ սպանում են թռչուններին և մողեսներին կամ ծուղակի մեջ են գցում դրանց։ Էլ չասած այն մասին, թե այդ սարդի հետ «շփվելուց» հետո ամբողջ կյանքում ի՜նչ տեսակի վախեր են առաջանում։ Կամբոջայում այն համարում են բավականին լավ կերակրատեսակ։ Տապակած մորմը հետաքրքիր համ ունի։ Այն մարդու ձեռքի չափն ունի և կարող է պատրաստվել՝ այլ բաղադրիչներ ավելացվելով, որպեսզի բացահայտի իր ամբողջ համը։

Վասաբիով պաղպաղակ

Ա՜խ, պաղպաղակ։ Այս աղանդերի մեջ ի՞նչ սարսափելի բան կարող է լինել։ Իհարկե ոչ մի, եթե Դուք սիրում եք վասաբիի «վառող համը»։ Հասկացողների համար վասաբիով պաղպաղակը կարող է բավականին համեղ աղանդեր լինել, որի մեջ ավելացնում են նաև վանիլին, սերուցք և ընկույզ։ Սակայն շատ երկրներում այդ պաղպաղակը մենյուի մեջ չկա. մազոխիզմն ու պաղպաղակը հազվադեպ են իրար «ձեռք ձեռքի բռնած քայլում»։

Ձիու մսով պաղպաղակ

Վասաբիով պաղպաղակն ամենակասկածելի աղանդերների վերջին ներկայացուցիչը չէ։ Կծու պաղպաղակը նույպես կարող է բավականին ահավոր լինել, որպեսզի քաղցրակերները պաղպաղակ գնելու մասին վերջնականապես մոռանան։ Իսկ մսի համով պաղպաղակի մասին լսե՞լ եք։ Մենք մասնավորապես խոսում ենք ձիու մսից պատրաստված աղանդերի մասին։ Գրազ կգանք՝ դուք վստահ էիք, որ այդպիսի գարշելի բան գոյություն չունի։

Սա Ճապոնիայում սիրված աղանդեր է։ Դուք այն հեշտությամբ կգտնեք սուպերմարկետներում, դրանք գտնվում են ութոտնուկների և կաղամարների բաժնում։

Կասու մարցու

Այո, կասու մարցուն չես կարող աղանդեր համարել, սակայն այն զզվելի է։ Այնքան զզվելի է, որ մենք պետք է դրան նույնպես մեր ցուցակի մեջ ներառենք։ Կասու մարցուն Սարդինիա կղզում հայտնված դելիկատես է։ Սա ոչխարի կաթից պատրաստած պանիր է, որն իր մեջ ներառում է մրջյունների ողջ թրթուռներ։ Հասունանալուց հետո պանիրը կտրում են և մութ, սառը տարածքում բաց կերպով թողնում են, որտեղ հազարավոր ճանճեր ձվեր են դնում, որոնք հասունանալուց հետո փտեցնում են պանիրը։ Պանիրը միայն և միայն դրանից հետո են օգտագործում։

Ցլի ամորձիներ

Նորմալ մարդկանց համար ցլերի ամորձիները համարվում են աֆրոդիզիակ, որոնց Եվրոպայում Սուրբ Վալենտինի օրը նշելու համար լցնում են տարբեր թխվածքների մեջ։ Դրանք կտրում են և ամբողջ աշխարհում ուտում, քանի որ համոզմունքներ կան, որ այս դելիկատեսը պարունակում է մեծ քանակությամբ տեստոստերոն, որն այն ուտողների մոտ բարձրացնում է սեքսուալ էներգիան։

Եվ քանի որ ցլերի ամորձիները Կուպիդոնի ծննդյան պատվին պատրաստված սեզոնային աղանդեր են, մեկ խորհուրդ կտանք՝ ռոմանտիկ երեկոյի ընթացքում մենյուի մեջ մտցրեք նաև շնչառությունը թարմացնող որևէ ուտեստ, քանի որ ցլի ձվերն ուտելուց հետո բերանում կարող է տհաճ հոտ առաջանալ։

Բեկոնից պատրաստված ժելե

Այո, որևէ մեկն այս տարօրինակ աղանդերը պատրաստելու ժամանակ է գտել։ Սխալ մի՛ հասկացեք՝ բեկոնը համեղ է, ու ժելեն ևս ունի իր դրական ազդեցությունը։ Բայց արդյո՞ք այս երկու ճաշատեսակը կարող են «միավորվել»։ Ըստ երևույթին, բեկոնը հիմա «մոդայի մեջ» է, և խոհարարները փորձում են այս ճաշատեսակի մեջ այլ համեմունքներ էլ լցնել։

Հավերի քաղցրացրած կատարներ

Չնայած ոչ գրավիչ տեսքին՝ հավի կատարներն ուտում են ամբողջ աշխարհում։ Քաղցրացված հավի կատարներն ԱՄՆ-ի «հայտնագործությունն» է։ Նրանց այնքան ժամանակ են եփում, մինչև նրանք կպչուն կոնֆետների տեսք են ստանում։

Դուրիան

Նրանց համար, ովքեր չգիտեն՝ ինչ է դուրիանը, կպատմենք՝ այն շատ գեղեցիկ, արևադարձային փշոտ միրգ է, որի համը բոլորն են գովում։ Սակայն խնդիրը կայանում է նրանում (դրա պատճառով մարդկանց մեծամասնությունն այն համտեսելու ցանկությունից չի «այրվում»), որ այդ պտղամիսը շատ նեխած հոտ ունի։ Դուրիանով նույնիսկ հասարակական վայրեր և տրանսպորտ չեն թողում։ Դուրիանն այնքան վատ հոտ ունի, որ այն ամբողջ կյանքում հիշվում է։ Չնայած ըստ կարծիքների՝ այն բավականին լավ համ ունի։

Հյուսիսային եղջերուի քթից պատրաստված դոնդողակ

Թվարկված բոլոր կերակրատեսակները, իհարկե, զզվանք են առաջացնում։ Սակայն երբ խոսքը գնում է քաղցի դեմ պայքարելու մասին, մարդիկ ինչ քայլի ասես չեն դիմում։

Կանադայի բնակիչների մենյուի մեջ հարյուրավոր տարիների ընթացքում օգտագործվել է հյուսիսային եղջերուի քթից պատրաստված դոնդողակը։ Այդ տեսակի ճաշատեսակը կարող է հրաշալի լինել, սակայն «քթի» գաղափարն այստեղ կարող է տհաճության զգացում առաջացնել։

Այո, այս տեսակի դելիկատեսը միանգամայն կարելի է փորձել, հատկապես երբ կանգնած ես կյանքի և մահվան միջև։

Խոզի արյունից պատրաստված տորթ

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience