Ուռուցքաբանության կենտրոնում կնոջ մահվան դեպքով դիմել են Գլխավոր դատախազին
Society61-ամյա Ս. Պ.-ն, Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 2-ին քիմիաթերապիա է ընդունել եւ մարտի 12-ին մահացել: Այս առթիվ Փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Պապիկյանը դիմել է Գլխավոր դատախազին եւ հայտնել դեպքի մասին:
Գրության մեջ նշված է, որ կինը, առանց լյարդի պատշաճ հետազոտության, ենթարկվել է քիմիաթերապիայի, որի լյարդային անբավարարության պատճառով մահացել է: Գրությունը ուղարկվել է ոստիկանություն, մանրամասները ճշտվում են: