NASA-ի ապարատը Երկիր Է հաղորդել Պլուտոնի բացառիկ լուսանկարներ
LifestyleԱմերիկյան New Horizons տիեզերական ապարատը, որը կատարում Է պատմության մեջ առաջին ճանապարհորդությունը դեպի Պլուտոն, առաջին անգամ Երկիր Է հաղորդել լուսանկարներ, որոնցում երեւում են այդ թզուկ մոլորակի մակերեւույթի տարբեր հատվածներ, այդ թվում՝ դրա բեւեռներից մեկը:
Ինչպես նշել Է ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը, լուսանկարներն արվել են ապրիլի առաջին կեսին հատուկ լուսախցիկի միջոցով, որը տեղակայված Է 450-կիլոգրամանոց զոնդի վրա, 113 միլիոն կիլոմետր հեռավորությունից:
«New Horizons-ի իննամյա ճանապարհորդությունից հետո զարմանալի Է տեսնել, թե ինչպես Է Պլուտոնը, որը կետ Է թվում, երբ դրան նայում ենք Երկրից, կոնկրետ ուրվապատկերներ ստանում ուղղակի մեր աչքերի առաջ»,- ասել Է այս ծրագրի գիտական ղեկավար, Հարավարեւմտյան հետազոտական ինստիտուտի աշխատակից Ալան Ստեռնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: