ԱԳՆ-ն վերջապես Մինսկի համանախագահներին ներկայացրեց Ադրբեջանի սադրանքները
BlogԳուրգեն Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փաստորեն պետք է գրեթե մի տարի սահմանի վրա պարբերական բախումներ լինեն, զոհվեն տասնյակ հայ զինվորներ, որ ԱԳՆ-ը ի վերջո բաշարի անել այն, ինչպետք է աներ դեռ անցած տարվա փետրվարին, Հուլիսի վերջին, օգոստոսին, տարեվերջին, Հունվարին ու այս տարվա փետրվարին ու իր բբոլոր լծակները գործադրի՝ միջազգային կազմակերպություններին ու Արցախյան կոնֆլիկտի յկարգավորմամբ զբաղվող կառույցներին Ադրբեջանի աննախադեպ ագրեսսիան ներկայացնելու ու կոնկրետ գնահատականների արժանանալու համար։
Չնայած, ինչի՞ եմ բողոքում, էլի գոհ լինենք, որ ի վերջո Էդուարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ և նրանց է ներկայացրել բաքվի սադրիչ քայլերը։
Չի կարելի բողոքել, որովհետև ես արդեն հուսալքվել էի, որ մեր ԱԳՆ-ը երբևիցէ ուշադրություն կդարձնի նման «մանրունքների»։
Մնում է հուսալ, որ ուղղակի ներկկայացնելով չեն սահամանափակվի ու յազվա կլինեն, որ ինչ որ քայլեր ձեռնարկվեն, գործուն քայլեր, իսկ եթե տեսնում են, որ չեն ձեռնարկվում, ուրեմն որպես ՀՀ արտաքին գերատեսչություն պետք է իրենք էլ դիմեն այնպիսի քայլերի, որոնք բարձրացնում են իրենց գործունեության արդյունավետությունը, այդ թվում՝ շանտաժի, ինչպես դա անում է Ադրբեջանը։ Թե չէ ստացվում է, որ մենք պասիիվ նստած ենք, Ադրբեջանն ինչ խուլիգանություն ցանականա անում է, հենց մի բան իր սրտով չի լինում՝ հայտարարում է, որ ցանկացած պահի դուրս կգա բանակցային գործընթացից, համանախագահներն էլ ինչ որ ծեծված ու ոչինչ չասող հայտարարություններ են անում։
Ժամանակը չէ՞ արդյոք, որ համանախագահներն ու ադրբեջանը սկսեն իրենց մի պարզ հարց տալ. բա որ Հայաստանը դուրս եկավ բանակցային գործընթացից, ի՞նչ եք անելու։