Ոստիկանները 38-ամյա տղամարդու մոտ հայտնաբերել են ներարկիչներ
SocietyՈստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 ներարկիչ, որոնցից մեկը՝ սև հեղուկով լցված, ինչպես նաև բամբակի կտոր: Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչի մեջ գտնվող հեղուկը «կոդեին» տեսակի թմրամիջոց է, որը պատրաստել է օգտագործելու նպատակով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: