«Ճենապակյա տիկնիկ» կինը ո՛չ միայն ողջ է մնացել, այլև՝ ամուսնացել է (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Daily Mail-ը ներկայացրել է Ռեբեկա Դինսդեյլի պատմությունը, որին իր փխրունության համար, անվանում են «ճենապակյա տիկնիկ»:
Ռեբեկայի մարմնում մինչ օրս չի եղել մի ոսկոր, որ չկոտրվի: Դեռ մանուկ հասակում բժիշկներն ասել էին, որ Ռեբեկան կմահանա՝ նախքան կբոլորի իր երկու ամյակը: Ի դեպ, նրա ոսկորները կոտրվում են անգամ փռշտալիս: Նրա հիվանդությունը կոչվում է օստեոպսատիրոզ:
Եվ ահա՝ մոտ 4 ոտնաչափ հասակով 31-ամյա կինը ո՛չ միայն ողջ է, այլև՝ ամուսնացել է 35-ամյա Նորմանի հետ: Վերջինս ևս շոկի է ենթարկվել պսակադրությանը, քանի որ կինը քայլել է, այն դեպքում, երբ բժիշկները դա ևս բացառում էին:







