«Ժողովուրդ». ՀԷՑ–ը «Տաշիր գրուպ»–ին վաճառելու մասին պայմանագիրը կնախաստորագրվի Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ
Society««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի առաջիկա Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 9-ից 10-ը, ՌԴ մայրաքաղաքում նախատեսվում է նախաստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագիրը: Սակայն գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ամռան երկրորդ կեսից ոչ շուտ:
Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը ցանկանում է, որ ինքը կապ չունենա էլէներգիայի սակագնի բարձրացման հետ, և հանրության մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նոր սեփականատերը եկավ և թանկացրեց «լույսի գինը»: Այսինքն՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի և այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի, երբ արդեն էլէներգիայի նոր սակագները կիրառության մեջ մտած կլինեն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։