Գյումրու մարզական կառույցները պատրաստվում են համահայկական խաղերի մրցումների հյուրընկալմանը
SocietyՀամահայկական ամառային խաղերն այս տարի առաջին անգամ Երևանից բացի կանցկացվեն նաև Գյումրիում և Վանաձորում: «Թեև այն Գյումրիում կանցկացվի 1 մարզաձևով՝ ֆուտզալով, բայց դա ևս պարտավորեցնող է»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը: Համահայկական ամառա յին խաղերն առաջին անգամ իր պատմության մեջ ընդլայնում է իր աշխարհագրությունը, Երևանից բացի ընդգրկելով նաև այլ քաղաքներ: «Գյումրին ևս կունենա շատ հյուրեր, Գյումրիում կլինի իսկական մարզական տոն: Ի դեպ, այդ մրցումներին կմասնակցի նաև Գյումրիի ֆուտզալի թիմը և թիմի գյումրեցի երկրպագուները հնարավորություն կունենան տեղում հետևելու թիմի խաղերին ու աջակցելու: Խաղը նախատեսված է օգոստոսի 2-ին»,-նշեց Մեխակ Ղազարյանը:
Մինչ համահայկական խաղերի մեկնարկը, Գյումրիում, որտեղ անցկացվելու են ֆուտզալի մրցումները, իրականացվում են կառույցի ներքին հարդարման աշխատանքեր: Գյումրու «Արա Սարգսյանի անվան մարզադպրոցին», որտեղ կանցակցվեն ֆուտզալի մրցումները, Գյումրու ավագանու որոշմամբ վերանորոգման համար համայնաքային բյուջեից կհատկացվի անհրաժեշտ գումար:
Արմենուհի Մխոյան