Բաքուն «ինտերպոլով» է սպառնում Արցախ այցելողներին
BlogԳագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մայիսի 3-ին Արցախում տեղի ունենալիք 6-րդ գումարման Ազգային Ժողովի ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝դիտորդների մուտքը Արցախ արգելափակելու ուղղությամբ...Այսօր,Ադրբեջանի ԱԳՆ-ը մամլո խոսնակ Հ.Հաջիևը կրկին է հանդես է եկել ԲԱՐԲԱՋԱՆՔՈՎ և ոչ միայն նորից բոլորին զզվացրած "շաբլոն" հայտարարությամբ է հանդես եկել,այլև ԱՀԱԲԵԿԵԼ է ԼՂՀ-ը մեկնող դիտորդներին "ԻՆՏԵՐՊՈԼ"-ով՝օրինակ բերելով Սլովակիայի օրենսդիր մարմնի նախկին նախագահ Ֆ.Միկլոշկոյին,ով հանդգնել էր Արցախ մեկնել առանց Բաքվի թույլտվության և Ստեփանակերտում արել էր հակաադրբեջանական հայտարարություններեր՝պաշտպանելով Արցախի անկախությունը...Չգիտես որտեղից տկարամիտ Հ.Հաջիևը վերցրել է,որ Արցախում տեղի ունենալիք ընտրությունները չի ճանաչում "միջազգային հանրությունը"...Բաքվում մոռանում են,որ արցախահայերը իրենց ՀԵՐԹԱԿԱՆ՝արդեն 6-րդ գումարման ԱԺ-ն ընտրում են ոչ թե "միջազգային հանրության",այլ ԻՐԵՆՑ համար...Բաքուն մոռանում է,որ արցախահայերը մինչև 1989թ. ՄԻՇՏ ՝էլ եղել են ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ Արցախում և ԻՐԵՆՔ չէին կարող ՕԿՈՒՊԱՑՆԵԼ այն տարածաշրջանը,որտեղ կազմել են բնակչության 76%-ը(1989թ.)...Բաքուն նաև մոռանում է,որ չնայած պատերազմական իրավիճակին Արցախը ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ երկիր է,որտեղ կա ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ՝ի տարբերություն ամբողջատիրական Ադրբեջանի,որտեղ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն,իսկ ընդդիմությունն էլ լիովին ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ է իշխանությունների կողմից..Ում էլ որ չեն կարող վերահսկել՝սպանում կան ձերբակալում են...Ըստ խղճում Հ.Հաջիևի Արցախ այցելողները ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐ են...
Հ.Գ.Մայիսի 3-ին Արցախում անցկացվելիք օրենսդիր մարմնի ընտրություններն ավելի են նյարդայնացնում Բաքվին...Այս անգամ Ի.Ալիևը իր վայնասունը դրեց 2015 թ.փետրվարի 27-ից՝նորից "բոլորին" նախազգուշացնելով չմեկնել Ադրբեջանի "օկուպացված տարածքներ"...Այս ամենը վկայում է այն մասին,որ Բաքվի ԲՈԼՈՐ փորձերը "շրջափակել" Արցախը,որպեսզի առաջ տանել սև և սպիտակ ոչխարների ՍՏԱՀՈՏ լուրերը նրա մասին ձախողվում են...Բաքվի ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակը" ոչինչ չտվեց,այլ ընդհակառակը՝ԳՈՎԱԶԴԵՑ այն...Հիմա էլ Ի.Ալիևը որոշել է Արցախ այցելողների և Արցախի ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ պատժել "Ինտերպոլ"-ով...ՀՀ և Արցախի ԱԳՆ-երը պետք է խիստ նախազգուշացնեն այդ կազմակերպությանը,որ գործիք չդառնա Բաքվի ձեռքին՝հետապնդելով մարդկանց քաղաքական դրդապատճառներով...Ժամանակին Բաքուն այս կազմակերպության միջոցով ցանկանում էր պատժել Զորի Բալայանին..Այս խնդիրը ՄԵՐՆ է,քանի որ Արցախ այցելողները ՊԵՏՔ է գիտենան,որ իրենց թիկունքում կանգնած են հայկական պետությունները..