Չեխ դպրոցականները համացանցում իրենց ուսուցչի մասնակցությամբ պոռնոֆիլմ են գտել
SocietyՉեխական Չեսկա-Լիպա քաղաքի դպրոցականները համացանցում իրենց ուսուցչի մասնակցությամբ «անկեղծ» տեսանյութ են հայտնաբերել, հաղորդում է lenta.ru-ն: 35-ամյա դասղեկը, ում անունը չի նշվում, նկարահանվել է պոռնոֆիլմում ուսումնական հաստատությունում աշխատանքի տեղավորվելուց հետո: Պոռնոֆիլմի հայտնաբերվելուց հետո ուսուցչուհուն հեռացրել են աշխատանքից:
Դպրոցի տնօրեն Պետր Յոնաշը պատմել է, որ ստիպված է եղել խզել աշխատանքային պայմանագիրն ուսուցչուհու հետ: «Իհարկե, մարդկայնորեն, ես նրան խղճում եմ, բայց մենք պետք է նրան հեռացնեինք»,- հայտարարել է նա:
Նշվում է, որ սկանդալը բռնկվել է, երբ պոռնոֆիլմը տեսել են աշակերտներից մեկի ծնողները: Դրանից հետո նրանք դիմել են ուսումնական հաստատության ղեկավարությանը: