Ֆոտոպատմություն՝ “Genealogy” խմբի անդամների մասնակցությամբ
Lifestyle«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամների մասնակցությամբ նոր ֆոտոպատմություն է նկարահանվել: Այն միտված է հայկական մշակութային արժեքների հանրահռչակմանը, ինչպես նաև աշխարհին ներկայացնելու հայկական տարազի առանձնահատկություններն ու յուրահատկությունը: Ֆոտոշարքում խմբի 6 անդամները կրում են 19-րդ դարի հայկական ազգային տարազներ և թեմատիկ արդուզարդ:
«Genealogy» խմբի անդամ Ինգա Արշակյանը ֆոտոպատմության նկարահանման ընթացքում կրել է Համշենի տարազ: Շուրջ տասնհինգ տարի պրոֆեսիոնալ բեմի վրա լինելով` Ինգան հնարավորություն է ունեցել պարբերաբար կերպարանափոխվելու և կրելու ամենատարբեր ոճի հագուստներ` սկսած հին հայկական տարազներից մինչև եվրոպական ոճի հագուստ:
«Տարազ հագնելիս հայացքդ և ներսդ է փոխվում, քանի որ համապատասխան հագուստը, կոշիկը, գլխի հարդարանքը և զարդերը կարծես ամբողջովին վերափոխում են մարդուն: Մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ամենին` իբրև հին մշակույթի մի պատառիկ, և երջանկություն է, որ մինչև մեր օրերը հասել են այդ պատառիկները և մենք դրանց կրողներն ենք այժմ»,–ասել է նա։
Խմբի մյուս մասնակիցներ Ստեֆանի Թոփալյանը, Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանը և Թամար Կապրելյանը հագել են Վասպուրականի տարածաշրջանի ավանդական հայկական հագուստ:
Շարունակությունը ՝ այստեղ :