Հրաշքով փրկված նորածինը մի ամբողջ օր մնացել էր փլատակների տակ (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
Այս լուսանկարում պատկերված է այն պահը, երբ 4 ամսական փոքրիկին հանում են Նեպալի երկրաշարժի փլատակների տակից։ 7-8 մագնիտուդով այս երկրաշարժը ցնցեց ողջ Նեպալը։ Որոնողական աշխատանքներ կատարող փրկարարները գտան երեխային այն բանից հետո, երբ լսեցին մանկան ճիչը։ Փրկարարներն արդեն հուսահատ լքում էին փլատակները՝ կարծելով, թե փոքրիկը մահացել է, երբ նրանց ականջին հասավ երեխայի թույլ ձայնը, որն ասես գետնի տակից գար։ Իրականացվեց հատուկ օպերացիա՝ երեխային ապահով կերպով փլատակներից դուրս հանելու համար։ Երբ ի վերջո հաջողվեց նրան հանել, երկրաշարժից արդեն 22 ժամ էր անցել։ Փաստորեն, փոքրիկը գրեթե մի ամբողջ օր անցկացրել էր փլատակների տակ։ Փոքրիկի անունը Սոնիթ Ավալ է։ Նրա առողջական վիճակը հիմա կայուն է գնահատվում։

Փոքրիկ Սոնիթը քնած էր տան վերևի հարկում, երբ երկրաշարժն սկսվեց։ Նրա ծնողներն ու ավագ քույրիկը դրսում էին այդ ժամանակ։ Փոքրիկի մայր Ռասմիլա Ավալը «MailOnline»-ի հետ հարցազրույցում նշել է, որ փոքրիկն ընդամենը քերծվածքներ է ստացել։

Ճակատագրական 22 ժամերի ընթացքում Ավալը չէր կարողանում ո՛չ ուտել, ո՛չ քնել, իսկ փոքրիկի հայրն իր ընկերների հետ ձեռքերով ու ձեռքի տակ ընկած գործիքներով փորձում էր փորել փլատակները՝ փոքրիկին գտնելու համար։

Փոքրիկի հայրը կորցրել էր հարազատ եղբորը երկրաշարժի ընթացքում, երկրորդ կորստին նա դիմանալ չէր կարող։

Ցավոք, ներկայումս այս ընտանիքն անապաստան է մնացել, և ընտանիքի բոլոր անդամները փողոցում են բնակվում։ Այնուամենայնիվ, երեխային գտնելուց հետո նյութական խնդիրներն այլևս նրանց աչքին չեն գալիս։ Հուսանք, որ երկրաշարժից տուժածներին ժամանակին հումանիտար օգնություն կցուցաբերվի, և այս մարդիկ այլևս ստիպված չեն լինի փողոցում գիշերել։

Հենց այս մասում էր երեխան մնացել երկրաշարժից հետո։

Հրաշքով փրկված փոքրիկը կրկին մայրիկի գրկում է։

Նա անհոգ քնած է, սակայն նրա այտերը մրոտված են, հագուստը՝ փնթի, որովհետև անապաստան մնացած ծնողները չեն կարողանում պատշաճ խնամք ապահովել իրենց հրաշքի համար։

Ավալն ու նորածին բալիկն իրենց տան փլատակներում։


Այս մարդիկ ստիպված են գիշերել ուր պատահի, սնվել ինչով պատահի, սակայն...


նրանք չեն դադարում ժպտալ։

Նրանք չեն կորցնում իրենց հույսն ու առավել քան երբևէ հավատում են հրաշքների։


