«Մոսկվիչ»-ն ընկել է ճամփեզրի ձորակն ու շրջվել
SocietyԱպրիլի 30-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19-ի սահմաններում «Մոսկվիչ 412» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենան Պուշկինո-Գարգառ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, ընկել ճամփեզրի ձորակն ու շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: