Բրիթնի Սփիրսը բեմի վրա ընկել է(տեսանյութ)
TVԻզուր են ոմանք կարծում, թե փոփ-աստղ լինելը հեշտ գործ է: Կարելի է վնասվածք ստանալ հենց աշխատանքի վայրում՝ այսինքն բեմի վրա, ինչպես դա տեղի է ունեցել Բրիթնի Սփիրսի հետ, գրում է Spletnik.ru-ն:
Երգչուհին, ով չորեքշաբթի օրը ելույթ է ունեցել Լաս Վեգասում, ընկել է պարելու ժամանակ: Դա տեղի է ունեցել Crazy երգի ժամանակ, որի տակ 33-ամյա Բրիթնին պարել է իրեն շրջապատած պարողների հետ:
Դատելով տեսանյութից՝ երգչուհին վնասել է ոտքը և չնայած նա փորձել է ամբողջ ելույթի ժամանակ պարել, սակայն նկատելի է եղել, որ նրա ոտքը ցավում է: