ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
LifestyleԽՈՅԵՐ
Այսօր կհասկանաք, որ ոչ ոք չունեք, ում կարող եք պատմել ձեր դժվարությունների մասին: Անգամ ձեր սիրելիին չեն հետաքրքրում ձեր խնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
ՑԼԵՐ
Այսօր ձեզ կթվա, թե դուք գտել եք ձեր սիրելիի անտրամաբանական պահվածքի պատճառները: Սակայն պետք չէ այդքան վստահ լինել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք ավելի լավ, քան երբեւէ, կզգաք պատասխանատվությունը նրա հանդեպ, ում ընտելացրել եք, այսինքն` ձեր սիրելիի:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Դուք ձեր սիրելիի մասին ամեն ինչ գիտեք, նույնիսկ ավելի լավ, քան նա: Սակայն մտածեք` արժե լինել մի մարդու հետ, ով այլեւս առեղծվածային չէ: Դուք կարող եք եւ ձանձրանալ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին ձեր օգնության կարիքը կունենա ինչ-որ դժվար հարցում: Ցավոք, դուք կարող եք նրան միայն բարոյապես աջակցել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր փորձեք պահել ձեզ քաղաքավարության կանոնների համաձայն, որպեսզի էլ ավելի բարձրանաք սիրելիի աչքին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր գործընկերների հետ թեթեւ սիրային խաղը միայն կամրապնդի սիրելիի հանդեպ ձեր սերը, քանի որ արդյունքում դուք կհասկանաք, որ ոչ ոք արժանի չէ ձեր սիրելիին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր դուք կփակեք ձեր ականջները հասարակական կարծիքի համար եւ սիրելիի հետ կվարվեք այնպես, ինչպես իքներդ եք ճիշտ համարում:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք անսպասելիորեն կհանդիպեք մի մարդու, ով ամբողջությամբ կիսում է ձեր հետաքրքրությունները:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր արժե մտածել այն մասին, թե արդյոք բավարար չափով ջերմություն ու հոգատարություն ցուցաբերում եք սիրելիի հանդեպ, թե ոչ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը կփոխվի դեպի լավը, անգամ եթե սկզբնական շրջանում ձեզ թվա, թե ոչինչ չի կատարվում եւ չի փոխվում:
ՁԿՆԵՐ
Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, փորձեք այլ եղանակներ նպատակին հասնելու համար: Օրինակ, եթե ձեր սիրած անձնավորությունը ուշադրություն չի դարձնում ձեր նվերներին եւ հոգատարությանը, ապա փորձեք ավելի սառը լինել նրա հետ:
Աղբյուրը՝ Junona.org