Սրճաղաց-գավաթ է ստեղծվել
SocietyՀարավային Կորեայի Cafflano ընկերությունը Cafflano Klassic գավաթ է մշակել, որը, հատուկ մեխանիզմի շնորհիվ, համատեղության կարգով նաեւ սրճաղաց ու սրճեփ է: Իհարկե, հարկավոր է սուրճի հատիկները ձեռքով աղալ:
Cafflano ընկերությունն իր նախագծի մասին հրապարակել է Kickstarter կայքում, որպեսզի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 1500 դոլարը հավաքի: Սակայն 30 անգամ ավելի է հավաքվել:
Ընկերությունն արդեն սկսել է գավաթների արտադրությունն ու քննարկում է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի եւ այլ երկրների հետ համատեղ բիզնես սկսելու հնարավորությունը: Մեկ գավաթն 90 դոլար արժե: