Բրազիլացի միջազգային դիտորդը բարձր է գնահատում Արցախում ընտրությունների կազմակերպման աշխատանքները
SocietyՍան Պաուլոյի համալսարանի գիտությունների թեկնածու Կառվալո Լոուռեյրոն առաջին անգամն է Արցախում: Դիտորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող հարավամերիկացին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես ասել է, որ ընտրությունների ընթացքը կազմակերպվում է բարձր մակարդակով։
«Մեզ՝ դիտորդներիս համար շատ կարևոր է, որ ընտրությունների մասին բոլոր համապատասխան նյութերը կան անգլերեն լեզվով, որի համար խնդիրներ չենք ունենում», - ասել է Կառվալո Լոուռեյրոն և հավելել, որ տեղանքին արագ հարմարվել է և իրեն շատ լավ է զգում, քանի որ Արցախի ու Բրազիլիայի բնության տեսարանների մեջ շատ նմանություններ է տեսնում: