«Բորուսիա»-ն ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմ»-ի հետ
SportԳերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելով «Հոֆենհայմ»-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:
Հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը մեծ զգուշությամբ էին գործում: Սակայն խաղի 33-րդ րոպեին «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը: Ընդհամեն 2 րոպե անց, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեց Մատս Հյումելսը: Երկրորդ կեսում «Բորուսիա»-ն մի շարք հնարավորություններ ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն դարպասի գրավում չարձանագրվեց: Ի վերջո հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1-1:
Այս տուրից հետո «Բորուսիա»-ն ունի 40 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում «Բորուսիա»-ն կխաղա Բեռլինի «Հերտա»-ի հետ: