ԼՂՀ-ում ԱԺ ընտրություններ են
SocietyԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ի ռավոտյան ժամը 8-ին մեկնարկել են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Առավոտյան, ըստ սահմանված կարգի, բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարելիրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ ընտրություններն անցկացվում են ԼՂՀ Սահմանադրության եւ այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած ԼՂՀ նոր ընտրական օրենսգրքի հիման վրա: Այս ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: Խորհրդարանում մանդատի համար կպայքարեն «Ազատ հայրենիք» «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Խաղաղություն եւ զարգացում», «Շարժում-88» եւ «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսակցությունները:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առաջին անգամ ԱԺ ընտրություն անցկացվել է 1991թ. դեկտեմբերի 28-ին, վերջին անգամ ընտրություններ են տեղի ունեցել 2010թ. մայիսի 23-ին: