Նեպալի լեռներում հայտնաբերվել են 50 լեռնագնացների դիեր
SocietyՆեպալի որոնողափրկարարական ջոկատները ձյան շերտի տակ հայտնաբերել են առնվազն 50 լեռնագնացների, այդ թվում նաև՝ օտարերկրացիների դիեր: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, տեղական իշխանությունները հայտարարել են, որ անընդհատ տեղացող հորդառատ անձրևների և մառախուղի պատճառով չեն կարողացել ավելի վաղ հասնել դեպքի վայր: Ձնահյուսի շրջանում որոնողական աշխատանքները շարունակվում են , քանի որ մինչ այժմ որպես անհետ կորած է համարվում ևս 200 մարդ:
Նեպալում ապրիլի 25-ին տեղի է ունեցել 7.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ավելի ուշ Նեպալում տեղի են ունեցել նաև հետցնցումներ, որոնցից ամենահզորն ունեցել է 6.7 մագնիտուդ ուժգնություն: Վերջին տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվել է 7040 մարդ, վիրավորվել 14397-ը: