Նեպալի իշխանություններն արգելել են մեծ ինքնաթիռների վայրէջքն օդանավակայանում
SocietyՆեպալի միջազգային օդանավակայանը տեղի իշխանությունների որոշմամբ մայիսի 3-ին փակվել է մեծ ինքնաթիռների վայրէջքների համար, միջին և փոքր չափերի ինքնաթիռների վայրէջքն իրականացվում է նախկին ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Կատմանդուի միջազգային օդանավակայանն ունի ինքնաթիռների կանգառի համար նախատեսված յոթ տարածք, և միայն մեկ վայրէջքային հատված, որն էլ նախատեսված է միջին և փոքր չափսերի ինքնաթիռների համար: Մեծ ինքնաթիռների վայրէջքը հանգեցնում է թռիչքային ուղու վնասման:
Նեպալում ապրիլի 25-ին տեղի է ունեցել 7.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է երկրի մ այրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Ավելի ուշ Նեպալում տեղի են ունեցել նաև հետցնցումներ, որոնցից ամենահզորն ունեցել է 6.7 մագնիտուդ ուժգնություն: Վերջին տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվել է 7040 մարդ, վիրավորվել 14397-ը: