Աշխարհի ամենագեղեցիկ գրադարանները՝ կառուցված միջնադարից մինչև մեր օրերը (լուսանկարներ)
LifestyleԱշխարհի 20 երկրներում կառուցված 80 գրադարանների կառուցման պատմությունն ու լուսանկարները հայտնվել են բրիտանացի ակադեմիկոս Ջեյմս Քեմփբելի «Գրադարանը» (The Librery) գրքում, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Բրիտանացի ակադեմիկոսն իր գրքում ներկայացրել է գրադարանների կառուցման մասին առաջին ավարտուն պատմությունը, որը երբևէ գրի է առնվել:
Այցելելով բոլոր 80 գրադարանները, որոնք կառուցվել են տարբեր ժամանակահատվածներում՝ 15-րդ դարից մինչև նորագույն ժամանակներ, վերջինս բացահայտել է այն հարստությունը, որոնք մարդիկ թողել են գրադարաններում, որտեղ գիտելիքը միակ ուժն է:
320 էջանոց հատորը ներկայացնում է տարբեր մեծությունների գրադարաններ՝ ամբողջ աշխարհից, ինչպես Կոնգրեսի գրադարանը Վաշինգտոնում կամ Քեմբրիջի Trinity Hall փոքրիկ միջնադարյան գրադարանը:
Գրքում տեղ գտած գիտության կաճառներից հնագույնը Իտալիայում գտնվող Սեսենիայի Malatestiana Biblioteca գրադարանն է, որը կառուցվել է 1452-ին:
Գրքի հեղինակի խոսքով իր կողմից ամենասիրված գրադարանը Ավստրիայի Admont Abbey գրադարանն է, որը աշխարհի ամենամեծ վանքային գրադարանն է:
The Tripitaka Koreana գրադարանը՝ Հարավային Կորեայի Haeinsa տաճարում:

Mafra Palace գրադարանը Պորտուգալիայի Մալֆա համայնքում:

Codrington գրադարանը կառուցվել է՝ տեղավորելու համար Օքսֆորդի All Souls քոլեջի հազարավոր գրքերը:

Biblioteca Joanina գրադարանը՝ Պորտուգալիայում:

George Peabody վեցհարկանի գրադարանը՝ Բալթիմորում:

Biblioteca Malatestiana գրադարանը՝ Իտալիայում:

Admont Abbey գրադարանը՝ Ավստրիայում:

Noyon Cathedral գրադարանը՝ Ֆրանսիայում, որտեղ պահվում են ռմբակոծություններից վնասված գրքերը:


Ժամանակակից Bibliotheque Nationale գրադարանը՝ Փարիզում, որը կառուցվել է 1996-ին:
