«Հրապարակ». Բնապահպանության նախարարը կադրային ջարդին զուգահեռ սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, նախարարությունում սկսած կադրային ջարդին զուգահեռ, Հովիկ Աբրահամյանի օրինակով, սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ոլորտում: Գրում է «Հրապարակ»-ը:
Մոտ չորս-հինգ օր առաջ նա Դիլիջան ազգային պարկի տնօրեն է նշանակել իր բարեկամ, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդուն՝ Սահակ Մուրադյանին, ում Արարատի մարզպետի պաշտոնում աշխատելու ամիսներին ձևակերպել էր որպես իր օգնական:
Այս նշանակումը և Դիլիջանի ազգային պարկի այլևս նախկին տնօրեն Աշոտ Դավթյանի ազատման փաստը, կարծես թե գաղտնի են պահվում:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: