Հրդեհ է բռնկվել Գյումրու վագոն-տնակներից մեկում
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 14.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի բակի վագոն-տնակից ծուխ է դուրս գալիս: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակի տանիքին ամրացվ ած ջերմամեկուսիչ շերտ (մոտ 1 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.30-ին, մարվել` 14.41-ին: