Նորատուսում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 12.14-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում ավտոմեքենան արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-2410» մակնիշի 35 PU 160 պետհա մարանիշով ավտոմեքենան: