«Առավոտ». Մանրամասներ` պատգամավորների և Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումից
«Առավոտ»-ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ նախօրեին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավորների և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի փակ հանդիպումից:
Թերթի տեղեկություններով, Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է պատմել Թուրքիա՝ Ռեջեփ Թայիդ Էրդողանի երդմնակալության արարողությանն իր մասնակցության մասին: Մասնավորաբար, նախարարը տեղեկացրել է, որ թուրքական կողմի հրավերքը ՀՀ նախագահին՝ Թուրքիայի նախագահի երդմնակալությանը մասնակցելու, հայկական կողմի համար բավական հարմար առիթ է եղել պաշտոնական տեսք տալու Ցեղասպանության 1ՕՕ-ամյա տարելիցին Հայաստան այցելելու համար Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի կողմից արված հրապարակային հրավերքին:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնական Հայաստանի ներկայությունն Էրդողանի երդմնակալությանը, ըստ Նալբանդյանի, անակնկալ է եղել ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մասնակից մյուս պետությունների համար:
Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: