Արտաշատում հրդեհվել է շինանյութի խանութի տանիքը
SocietyԱրարատի մարզային փրկարարական վարչությունում մայիսի 3-ին ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեպքի վայրում պարզ է դարձել, որ այրվել է Մարքսի 12ա հասեում գտնվող շինանյութի խանութի շուրջ 40 ք/մ տարածքով տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին եւ մարվել` 19:04-ին:
Լիլիթ Մաճկալյան