Ոստիկանները ձերբակալել են 41-ամյա տղամարդուն դանակահարողին
SocietyՀիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում մայիսի 1-ին՝ ժամը 18.00-ին, հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած արյունահոսող թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1974թ. ծնված Գեորգի Խ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Վերջինիս եղբայրը հայտնել է, որ եղբորը տեղափոխել է թիվ 57 դպրոցի մոտակայքից: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասա րակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17.50-ի սահմաններում, Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմացի խաղահրապարակում, վիճաբանության ժամանակ, 1990թ. ծնված Հայկ Ս.-ն դանակով հարվածել է Գեորգի Խ.-ին: Հայկ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել: Կատարվում է հետաքննություն: