Նեպալում փրկարարները ձնահյուսի պատճառով զոհված մարդկանց հարյուր մարմին են հայտնաբերել
SocietyՓրկարարները հայտնաբերել են առնվազն 100 մարդկանց մարմիններ, որոնք Նեպալում զոհվել են հուժկու երկրաշարժի հարուցած ձնահյուսի հետեւանքով: Այդ մասին մայիսի 4-ին հաղորդել են տեղական իշխանությունները:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Նեպալի որոնողական ծառայությունները հայտնաբերել են ձնահյուսի տակ թաղված շուրջ 50 ալպինիստների մարմիններ:
«Տեղացի կամավորները եւ ոստիկանությունը բահերով մինչեւ 2 մետր փորում են ձնակույտերը՝ որոնելով նոր մարմիններ»,- մեջբերում Է Reuters գործակալությունն օկրուգի ղեկավարի օգնական Գաուտամ Ռիմալին: Նրա խոսքով՝ զոհվածների մեջ կարող են լինել առնվազն յոթ օտարերկրացիներ, սակայն այս պահին պարզվել Է նրանցից սոսկ երկուսի ինքնությունը:
Գործակալության տվյալներով՝ զոհվածների մարմինները գտել են մայիսի 2-ին եւ 3-ին Լանգթանգ գյուղի շրջանում՝ երկրի մայրաքաղաք Կատմանդուից 60 կիլոմետր հեռավորության վրա: Այդ տեղանքն առանձնակի ժողովրդականություն Է վայելում հետիոտն արշավների սիրահարների շրջանում: Ներկայում անհայտ Է, թե հատկապես քանի մարդ կարող Էր գտնվել տեղանքում ձնահյուսի գահավիժելու պահին, տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 120 մարդ դեռ կարող Է թաղված լինել ձյան տակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: