Ձնահյուսերը ավերել են Էվերստի տուրիստական երթուղիները
SocietyՏուրիստական այս տարեշրջանում Էվերեստ բարձրանալը գործնականում անհնարին կլինի: Այդ մասին BBC-ին պատմել են Շրջակա միջավայրի աղտոտման նկատմամբ հսկողության կոմիտեում (SPCC), որը հաստատում Է լեռնարշավի նախագծերը:
Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ երթուղիենրը լրջորեն վնասվել են վերջերս երկրաշարժի առաջացրած ձնահյուսերից: Փորձագետների գնահատմամբ՝ դրանց վերականգնման համար շատ ժամանակ կպահանջվի:
Արդեն 42 գրանցված խմբերից երկուսը չեղյալ են հայտարարել վերելքը:
Արդեն հաղորդվել Է, որ փրկարարները հայտնաբերել են առնվազն 100 մարդկանց մարմիններ, որոնք Նեպալում զոհվել են հուժկու երկրաշարժի հարուցած ձնահյուսի հետեւանքով:
Reuters գործակալության տվյալներով՝ զոհվածների մարմինները գտել են մայիսի 2-ին եւ 3-ին Լանգթանգ գյուղի շրջանում՝ երկրի մայրաքաղաք Կատմանդուից 60 կիլոմետր հեռավորության վրա: Այդ տեղանքն առանձնակի ժողովրդականություն Է վայելում հետիոտն արշավների սիրահարների շրջանում: Ներկայում անհայտ Է, թե հատկապես քանի մարդ կարող Էր գտնվել տեղանքում ձնահյուսի գահավիժելու պահին, տեղական իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 120 մարդ դեռ կարող Է թաղված լինել ձյան տակ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:
Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7 հազարը, եւս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 140 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 140 հազար շինություն: