Հանրապետությունում անցած 4 օրում գրանցվել է մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպք
SocietyՀանրապետությունում անցած 4 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 30 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել է, 37-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 69 դեպքից բացահայտվել է 64-ը, կողոպուտի 3 դեպքից 2-ը։ Բացահայտվել է գողության 18, խարդախության 10, յուրացման, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և խարդախության 2-ական դեպք: