Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ծառայել են իրենց նպատակին

Society

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմկոմիտեի գնահատմամբ` ապրիլքսանչորսյան միջոցառումները ծառայել են իրենց հիմնական նպատակին: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

«Առաջին հերթին մեր առջև դրել էինք Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ միջազգային իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունն ավելի ընդհանրական համատեքստում` ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի շրջանակում ներկայացման ու հանրային կարծիքի մոբիլիզացման խնդիր: Կարծում եմ, որ գլոբալ համաժողովը իրոք դարձավ կարևոր քայլ ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի գործում: Դա միայն մեր գնահատականը չէ. բոլոր մասնակիցները, այդ թվում` մասնագիտացված կառույցները, արձանագրեցին, որ միջազգային հանրության ձայնն այդ օրերին լսելի դարձավ ու ցեղասպանության հանցագործությունը, որը, ցավոք սրտի, մեր օրերում էլ շարունակվող հանցատեսակ է, դարձավ միջազգային լրատվամիջոցների ու միջազգային հանրության ուշադրության կենտրոնական խնդիր»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Բանախոսն առանձնահատուկ շեշտադրեց այն միտքը, որ գլոբալ ֆորումի մի շարք մասնակիցներ առաջարկել ու կոչ են արել Հայաստանին դառնալ առաջամարտիկ ցեղասպանագիտական թեմաների զարգացման հարցում ու երևանյան համաժողովը դարձնել պարբերական:

Անդրադառնալով սրբադասման կարգին` Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ այն ազգային-հոգևոր միասնականության գագաթնակերտը դարձավ: «Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումն ազգային համախմբման դրևսրում էր: Զանգերի ղողանջները, որ հնչեցին աշխարհի հայկական ու քույր եկեղեցիներում, ցույց տվեցին համաքրիստոնեական ու միջազգային հարգանքը Հայոց ցեղսպանության զոհերի հիշատակին ու սրբադասման կարգին համամասնակից դառնալու այդ եկեղեցիների ցանկությունը»,- շեշտեց պաշտոնյան:

Վիգեն Սարգսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց աշխարհահռչակ «System of a down» ռոք-խմբի անդամներին՝ երևանյան համերգով, ինչպես նաև դրան նախորդած համերգաշարով աշխարհի տարբերի երկրների երիտասարդների ուշադրությունը Հայոց ցեղասպանության թեմայի կողմն ուղղելու համար: «Չնայած եղանակային պայմաններին` համերգին աննախադեպ մասնակությունը ցույց տվեց, որ «System of a down»-ի ներկայությունը ճիշտ որոշում էր»,- նկատեց Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռանակաբերդի բարձունքում անցկացված ոգեկոչման արարողությանը` Վիգեն Սարգսյանը փաստեց, որ միջոցառումների քաղաքական բաղադրիչը ևս աշխատեց: «Մենք այդ օրերին տեսանք հայտարությունների, ճանաչումների մեծ ալիք, ինչը վկայում է, որ ճանաչման գործընթացը շարունակական է: Մի շարք խորհրդարաններում առկա են նախագծեր, բանաձևեր, որոնք, վստահ ենք, որ կստանան իրենց արժանի հանգուցալուծումը:

Ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական բանակցություններ, կայացան երկկողմ հանդիպումներ: Մենք կարողացանք Երևանը պահել միջազգային լրատվության ուշադրության կենտրոնում»,- հայտնեց բանախոսը:

Վիգեն Սարգսյանն կարևորեց նաև «Վերածնունդ» համերգըն, որը ևս անցկացվեց ամենաբարձր մակարդակով:

«Լիարժեք գործում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը բաց է այցելուների համար և մեծ հետաքրքրություն է առաջացնում իր նոր ցուցարդությամբ ու մեթոդների կիրառմամբ»,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը շնորհակալական խոսքեր հնչեցրեց հայ հասարակության բոլոր հատվածների հասցեին՝ միասնականության համար: «Կան տասնյակներով մարդիկ, ում գուցե հիմա չեմ մտաբերում ու անհատապես չեմ նշում: Բոլորի ջանքը շատ մեծ էր»,- նշեց նա:

Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ 100-րդ տարելիցի բոլոր խոշոր միջոցառումներն իրականացվել են բացառապես մասնավոր նվիրատվությունների միջոցով: «Յուրաքանչյուր միջոցառման հետևում կանգնած է մի շատ արժանի հայորդի, ով հասկացավ, որ մեկենասությունը նմանանատիպ ծրագրերի շարժիչ ուժն է»,- եզրափակեց Վիգեն Սարգսյանը:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia