Երևանի Իսակովի պողոտայում օձ է նկատվել
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 5-ին՝ ժամը 10.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 13 հասցեում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: