Հովոն ու Մկոն պատրաստվում են նոր շոու-ներկայացում բեմադրել
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերսան, հումորիստ Հովհաննես Ազոյանը Life.panorama.am–ի հետ զրույցում պատմեց, որ դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ շուտով նախատեսել են համատեղ շոու-ներկայացում բեմադրել. «Ես և Մկոն նախատեսել ենք աշնանը, իսկ չհասցնելու դեպքում հաջորդ գարնանը ներկայացում բեմադրել: Հետաքրքիր ներկայացում է լինելու»,- պատեմց նա:
Այն հարցին, թե ինչպես է դերասանը գնահատում Հայաստանում առկա թատրոնի և մարդկանց՝ թատրոն գնալու մշակույթը, Հովոն պատասխանեց. «Ես չգիտեմ, թե թատորն գնալու մշակույթը զարգացել է Հայաստանում, թե ոչ, բայց կինոթատրոն գնալու մշակույթը, ամեն դեպքում, զարգացրեցինք: Ես Հայաստանում նկարահանվել եմ առաջին հայկական կոմերցիոն ֆիլմում, որը մարդկանց ստիպեց տոմս գնել և գնալ կինոթատրոն, մինչ այդ հանդիսատեսը կինո չէր գնում. կինոյի հանդիսատես կա այլևս՝ մենք ձևավերել ենք արդեն,-նշեց նա ու թատրոնի հանդիսատեսի սակավության վերաբերյալ հավելեց,-կարծում եմ թատրոն հաճախող հանդիսատեսի սակավության պատճառը կախված է նրանից, որ և թատրոնի արտադրանքն է հին, և հանդիսատեսը փող չունի, սա է խնդիրը»,-զրույցը եզրափակեց դերասանը: