Բակո Սահակյանը Հայրենական պատերազմի 92 վետերանի պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
SocietyԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի, Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի 92 վետերան պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: