«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նորակառույց մատուռ է օծվել
SocietyՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մայիսի 5-ին Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ օծվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի նորակառույց մատուռը, որը կառուցվել է նաև դատապարտյալների ջանքերով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, օծման արարողությանը մասնակցել են քրեակատարողական հիմնարկների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն աբեղա Մարգարյանը և հիմնարկի հոգևոր սպասավոր Տեր Նշան քահանա Ալավերդյանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ռ. Հովհաննիսյանը, պետի տեղակալներ Ա. Համբարձումյանը և Վ. Մելքոնյանը:
Օծման արարողության կապակցությամբ դատապարտյալներին մատաղ է մատուցվել: